Ես Ալենն եմ, ես 2տարի է գալիս եմ Քանդակագործության : Շատ եմ սիրում քանդակագործությունը : Մենք կավից պատրաստում ենք ափսեներ, մարդուկներ, մարդկանց գլուխներ, վաճառում ենք մեր պատրաստածները և օգնում ենք զինվորներին:
Category: Քանդակագործություն
Իմ քանդակի պատմությունը
Բարև Ձեզ ,ես այսօր մի փոքր տեսանյութով կներկայացնեմ իմ քանդակները ,որոնք ես քանդակել եմ վերջին ամիսներին:Մի քիչ էլ պատմեմ քանդակագործության մասին:
Շատ երկար ժամանակ է ,որ մարդիկ զբաղվում են քանդակագործությամբ,օգտագործել են տարբեր նյութեր՝ցեղ,պլաստիլին,կավ, երկաթ ,բրոնզ ,արճիճ,մոմ ,պատի ծեփ և այլն:Քանդակել են տարբեր արձաններ,կոթողներ,խաչքարեր և դրանցով ներկայացրել շատ պատմություններ:
Քանդակագործությունը շատ գեղեցիկ արվեստ է ,ես շատ եմ սիրում քանդակել ,սիրում եմ «Վիգեն Ավետիսի» քանդակի դպրոցը:

Սասնալանջ կամ Մհերի դուռ
Այս տարի էլ մեկնարկեց ամանամյան քանդակագործության փառատոնը անցավ շատ հետաքրքրի:Քանի որ շատ եմ սիրում քանդակել ,մեծ սիրով ես էլ մասնակցեցի «Վիգեն Ավետիսի» քանդակի դպրոցում:Սիրով ներկայացնում եմ իմ աշխատանքը և այն գործիքները ,որով ես աշխատել եմ :



Քանդակում եմ դղյակ ավազով
Ազատ ժամանակը կարելի է օգտագործել հետաքրքիր նոր քանդակներ ստեղծելով:Շատ հետաքրքիր է անցնում:
Սասնա Ծռեր-Ծովինար
Այսպիսով ես մեծ սիրով ու հետաքրքրությամբ քանդակել եմ Սասնա ծռեր էպոսի հերոսուհի Ծովինարին ,նա ինձ համար ուժեղ ,գեղեցիկ և հայրենասեր կին է:
Առյուծ Մհերը
Ահա իմ պատրաստած Առյուծ Մհերը ,պատրաստել եմ մեծ սիրով ու հետաքրքրությամբ:Մեծ Մհերը Սասնա ծռեր էպոսից կարևոր հերոսներց մեկն է:Նա ուժեղ մարդ է և մեծ հերոս:



Կարտոֆիլից նախշ
Վերցրեցի կարտոֆիլ ,դանակ և ստեղծագործեցի այ այսպես:Ստեղծեցի նախշ կարտոֆիլի վրա:
Պլաստիրինե ձուկ
Պատրաստում եմ պլաստիրինից պատրաստված ձուկ,գեղեցիկ գույներով և համոզիչ իրականի նման տեսքով:
Զատկական նախշ կարտոֆիլով
Կարտոֆիլը փորագրելով ստացել եմ զատկական նախշերով ձու,հետաքրքիր առաջադրանք էր ,շատ լավ անցավ պատրաստելու ընթացքը:
Քանդակագործություն
Զատկի տոնից առաջ մենք հանձնարարություն ստացանք պլաստիրինից ստանալ զատկական ձու և ես իմ երևակայությունով ստացա հետաքրքիր պատկերներ:
Ահա իմ զատկական ձուն:
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:



