Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ամառ, Ամառային բացահայտումներ, Անհատական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Իմ աշնանային առօրյան

Իմ ամառը շատ հետաքրքիր անցավ ,ես ունեցա շատ հետաքրքիր պահեր,եղա նոր վայրերում,ճանաչեցի շատ լավ,բարի ,ուրախ ընկերների և անցկացրեցի մի լավ ժամանակ ընկերներիս հետ:Մենք շատ հաճախ ենք կատարում շաբաթօրյակներ ,ջրում ենք ծառերին,մաքրում ենք աղբից,բացում ենք նոր հուներ ,որ ծառերը ջրվեն ,օգնում ենք մեր բակի պապիկներին: Այս անգամ տեսագրեցինք ,որ նաև դուք տեսնեք իմ արդեն աշնանային առօրյան:

Posted in Հյուսիսային դպրոց, Նախագծեր, Անհատական պլան, YouTube

Ես օրինական դպրոցի աշակերտ եմ

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը,այն տարբերվում է բոլոր դպրոցներից:Ես ինձ ուրիշ դպրոցում չեմ պատկերացնում :Շատ սիրում եմ իմ տնօրենին ՝ տիար Բլեյանին և ուզում եմ ,որ նա միշտ լինի մեր տնօրենը:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ուսումնական ամառ, Քարտեզ, Ամառային բացահայտումներ, Անհատական պլան, YouTube

Շարունակվում են Հայաստանի բացահայտումները

Բարև Ձեզ այս անգամ գնացել էր ծննդավայրս՝ Գյումրի և քաղաք Արթիկ ,նաև եղա սբ. Հառիճավանքում,որը ես շատ հավանեցի ,օրս անցավ հետաքրքիր ,արկածային և շատ ուրախ:

Ձեզ եմ ներկայացնում դրանք:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ամառային բացահայտումներ, YouTube

Ամառային բացահայտումներ

Բարև Ձեզ, այս ամառ իմ հանգիստը սկսվել է Վայոց ձորից՝ Նորավանք, Զառիթափ և Ջերմուկը իր բոլոր տեսարժան վայրերով: Ես այնտեղ գնացել էի քույրիկիս և մեր ընկերների հետ:Ունեցա նոր, շատ հետաքրքիր,ուրախ օր,հաստատ շատ երկար կհիշեմ ,ամեն բան ինձ շատ դուր եկավ : Բոլոր իմ ընկերներին խորհուրդ կտամ այցելեն Վայոց ձոր ,այնտեղ կան շատ եկեղեցիներ ,գեղեցիկ տեսարժան վայրեր ,լեռներ ու շատ գեղեցիկ բնություն:

Հիմա կպատմեմ բոլոր տեսարժան վայրերի մասին ավելի մանրամասն :

Ունեմ իմ նկարած լուսանկարները և տեսանյութերը:

Նորավանք

Նորավանքը գտնվում է Վայոց ձորում: Հայաստանի միջնադարյան հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ.և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

Նորավանքը հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թ. այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թ.)։

Նորավանք։ Մոմիկ

Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1250?–1339 թթ.)։

Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար Կիլիկիա այցելության ժամանակ (1286 թ.) Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։

Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին (1321թ.) եկեղեցու ճարտարապետը և քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու, և թե Նորավանքի համալիրի տարածքները. այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։ Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։

Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է (1840 թ. երկրաշարժից կործանված գմբեթը ներկայիս վերակառուցված է)։ Միակ արևմտյան մուտքով եկեղեցին կապվում է գավթին, որը Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ 1261թ. վերանորոգվել է Սիրանես ճարտարապետի կողմից։ Հետագայում` 1321թ. երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է և կրկին վերակառուցվել` ամենայն հավանականությամբ Մոմիկի կողմից, որն այդ ժամանակ արդեն ավարտել էր Արենիի եկեղեցու աշխատանքները։

Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թթ. վերականգնվել են Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքները ավարտվել են 2001 թ.։

Համալիրը

Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։

Զառիթափ

Հետո գնացինք գյուղ Զառիթափ ,որտեղ ծանոթացա շատ լավ մարդկանց հետ ,շատ բարի ընտանիք էր,նաև հնարավորություն ունեցա ձուկ բռնելու ,օգնեց իմ լավ ընկերը ,որի հետ էլի նոր էի ծանոթացել:Բոլորին խոստացա,որ էլի հյուր կգնամ նրաց:

Ջերմուկ-Շատ անհամբեր էի սպասում երբ եմ հասնելու Ջերմուկ,տեսնելու ջրվեժը,նստելու ճոպանուղի ու բացահայտելու Գալերիան:Շատ տպավորված էի գեղեցկությամբ ու շաատ գեղեցիկ բնությունով,որ ավելի գեղեցիկ էր վերևից:

Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկում: Քաղաքը անտառոտ լեռների գրկում է, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում):
Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր: 
Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն:  Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին,  քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն:
Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է` գարնանը` +0.4 աստիճան, ամռանը`+15.3 աստիճան, աշնանը` + 4.9 աստիճան, ձմռանը` -9 աստիճան։

Գալերիա

Գալերիան գեղեցիկ սյունազարդ տաղավար է,որտեղ կան յոթ աղբյուրներ,որտեղից ամեն աղբյուր ունի իր ջերմաստիճանը 30-ից մինչև 50աստիճան:Բացի դրանից նաև գեղեցիկ այգի է զբոսնելու համար:

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը[4][5]։

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական “Leitner” կազմակերպության կողմից։

Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա։ Ունի 2 սահուղի։ Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝1550 մ։ Տեղերի թիվը՝ 200:

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Քանդակագործություն, YouTube

Իմ քանդակի պատմությունը

Բարև Ձեզ ,ես այսօր մի փոքր տեսանյութով կներկայացնեմ իմ քանդակները ,որոնք ես քանդակել եմ վերջին ամիսներին:Մի քիչ էլ պատմեմ քանդակագործության մասին:

Շատ երկար ժամանակ է ,որ մարդիկ զբաղվում են քանդակագործությամբ,օգտագործել են տարբեր նյութեր՝ցեղ,պլաստիլին,կավ, երկաթ ,բրոնզ ,արճիճ,մոմ ,պատի ծեփ և այլն:Քանդակել են տարբեր արձաններ,կոթողներ,խաչքարեր և դրանցով ներկայացրել շատ պատմություններ:

Քանդակագործությունը շատ գեղեցիկ արվեստ է ,ես շատ եմ սիրում քանդակել ,սիրում եմ «Վիգեն Ավետիսի» քանդակի դպրոցը:

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Ուսումնական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Հարցազրույց բնության մասին

Ես գտնվում եմ իմ ամենասիրելի անկյունում իմ դպրոցի բակում և հարցազրույց եմ վերցնում մայրիկիցս և քույրիկիցս ,ովքեր սիրելով բնությունը, փորձում են միշտ խնամել այն:Սիրենք ու խնամենք բնությանը :

Posted in Մայրենիի ստուգատես, Ուսումնական պլան, Անհատական պլան, Իմ գրադարանը, YouTube

Իմ ընտանեկան գրադարանը

2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրի՛ր՝

  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

Գրքերից ես ընտրեցի Մանկական Աստվածաշունչը ,կարդացել եմ երկրի արարումը ,ես ինձ շատ լավ եմ զգում ,երբ կարդում եմ :Խորհուրդ կտամ բոլորին կարդալու Աստվածաունչը,քանի որ շատ բան ունենք սովորելու այդ գրքից:Մանրամասն ներկայացրել եմ տեսանյությում: