Posted in Ֆիզիկա

Առաջադրվող հարցեր՝

           1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը: Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:
            2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:


            3. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս , թե որքան ջերմաքանակ է պետք միեւնույն զանգվածով տարբեր մարմինները տաքացնելու համար: 

            4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

1Ջ-ով
5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c = Q/m(t2 – t1)
6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Ծովերը դանդաղ են տաքանում գարնանը, նաև դանդաղ են սառչում աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:
7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:

Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2C0−t1C0) 
8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը։Եթե ջերմափանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմնինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմնինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմնինների ստացած Q2 ջերմաքանաքի գումարը զրո:
9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Posted in Անհատական պլան

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Մենք շարժվեցինք ժամը 10ին Սուրբ Երրորդություն եկեղեցուց դեպի սուրբ Կարապետի եկեղեցի։ Ես այնտեղ զբոսնեցի և մենք շարժվեցինք դեպի Սմբատաբերդ, մենք այնտեղ նկարվեցինք և հանգիստ իչանք եվ մենք հասանք Արատես։ Մենք ընտրեցինք մեր տնակները և տեղավորվեցինք, իսկ հետո մենք հանգստանում էինք ես գնացի զբոսնելու և ցախ հավաքելու, իսկ հետո մենք պատրաստվում էինք քնել։ Ես քնում էի արաջին սենյակում, իսկ իմ ընկերները՝ երկրորդ ։Ես քիշերը արթնացա ծիծաղի ձայներից ,ինձ գրավեց հետաքրքրությունը և ես գնացի իմ ընկերների սենյակ այնտեղ տեսա, որ իմ ընկերները ծիծաղում էին և ես միացա իրենց մենք հինգ հոգով պարկած չորս հոգանոց մահճակալին հումոր էինք անում մենք խաղում էինք վախենալու խաղեր ,մենք վախեցնում էինք իրար և եկավ առավոտը ,մենք ելանք նախաճաշի նախաճաշից հետո մենք գնացինք ցախ հավաքելու։ Մենք ցախ էինք հավաքում համ մեր համար, համ խորովածի համար ։ Մենք խաղում էինք և զրուցում ,իսկ հետո մենք հումոր էինք անում , իսկ գիշերը ես տեղափոխվեցի իմ ընկերների սենյակ, գիշերը մենք պատրաստում էինք պլեճ ։ Գիշերը անցավ հանգիստ, առավոտյան մենք հավաքեցինք իրերը նախաճաշեցինք և պատրաստվեցինք շարժվել դեպի Երևան։Մեր օրերը անցան հետաքրքիր ,մի լավ ընկերներիս հետ հանգստացանք բնության գրկում։

Posted in Ճամփորդություններ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

«Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես» նախագիծը։ 

Սուրբ Կարապետի վանք

 Սուրբ Հովհաննես Կարապետի վանքը գտնվում է Արարատի մարզում՝ Ջնջռլու գյուղից 1 կմ հյուսիս-արևելք։ Վանք հասնելու համար Վեդի-Լուսաշող ճանապարհից պետք է թեքվել դեպի աջ։ Վանք տանող ճանապարհը կիսաքանդ է, իսկ ձմռանը մեքենաների համար գրեթե անանցանելի։ Լավագույն տարբերակը թերևս քայլարշավն է։ Վանքի շուրջը տարածվում է Ուրծի լեռնաղթան։ Այն ընկած է լեռնաշղթայի հարավային սարահարթի վրա։

 Վանքի մասին պատմական տեղեկությունները ոչ մի ստույգ տեղեկություն չեն տալիս մենաստանի մասին։ Վանքի պատերին պահպանված արձանագրությունները նույնպես հաղորդակից չեն դարձնում նրա անցած պատմությանը։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնադրել են Օրբելյան իշխանները մոտավորապես 14-րդ դարի սկզբին։ Այն ծառայել է որպես Օրբելյանների տոհմի գերեզմանատուն։ Վանքի պատերին առկա մնացած արձանագրությունները վերաբերվում են միայն վանքին կատարած նվիրատվություններին։

Վանքի կառուցվածքը

 Վանքը բաղկացած է եկեղեցուց, որն անվանում են Սպիտակավոր Սբ․ Կարապետ, զանգակատնից, դամբարանատնից, միաբանության բնակելի շենքերից մնացորդներից, փոքրիկ գերեզմանոցից և պարսպաշարից։

 Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր կառույց։ Ըստ վանքի պատերին պահպանված արձանագրության, այն կառուցել է Ջալալ Օրբելյանի կին Գոնցան՝ 1301թ․-ին։ Եկեղեցի մտնելիս միանգամից ուշադրություն է գրավում մուտքի ճակատակալ քարի բարձրաքանդակը։ Պատկերված է Աստվածածինը, ով գրկել է մանուկ Հիսուսին, իսկ նրա երկու կողմերում պատկերված են հրեշտակներ։ Վերևում պատկերված է Ադամը, իսկ շուրջը տարբեր կենդանիների գլուխներ։ Այս բարձրաքանդակը, ըստ պահպանված արձանագրության, քանդակել է Սարգիս վարդապետը։

   Եկեղեցու ներսում ընկած է մի մեծ քար, որի մի կողքի վրա եղած բարձրաքանդակին պատկերված է արծիվ՝ ճանկերում խոյ։

Այս պատկերը Պռոշյանների տոհմանիշն է։ Իսկ թե ինչպես է այն հայտնվել այս վանքում, նույնպես ունի իր բացատրությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բեկորը բերվել է Կարախաշ գյուղից, որը վանքից քիչ հեռու է գտնվում։ Այդ գյուղում պահպանվել են ընդարձակ եկեղեցու մնացորդներ, և վանքում եղած քարաբեկորը շատ նման է եկեղեցու մնացորդների քարաբեկորներին թե՛ նյութով, թե՛ մշակնան ձևով։

   Դամբարանատունը գտնվում է կիսավեր վիճակում։ Այն եկեղեցու արևմտյան կողմում է։ Տանիքի վրա հետագայում  կառուցվել է մատուռատիպ փոքրիկ շենք։

   Զանգակատունը գնվում  է դամբարանատան արևմտյան կողմում։ Այն իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ, երկհարկ մի կառույց։ Արտաքուստ քառակուսի է, ներքուստ՝ խաչաձև։

   Միաբանության բնակելի շենքերը գտնվում են վանք հուշարձանախմբի արևմտյան կողմում։

   Վանքն ունեցել է իր առանձին ջրմուղը։ Ջուրը կավե խողովակների միջոցով բերվել է վանք։

   Պարսպից դուրս պահպանվել են երկու մեծ ջրավազաններ՝ հավանաբար անասուններին ջրով ապահովելու համար։

Սմբատաբերդ

«Սմբատաբերդ» ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է Արշակունիների թագավորության շրջանում։ Համաձայն պատմական տեղեկությունների՝ 5 դ․ ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև ճակատամարտ է տեղի ունեցել։

Ստույգ հայտնի չէ ամրոցի իրական անունը։ Ժողովուրդը Սմբատաբերդ է կոչում, թերևս 13 դդ․  նշանավոր իշխան Սմբատ Օրբելյանի պատվին, որը գուցե վերակառուցել և ամրացրել է բերդը։ Չի բացառվում, որ ամրոցի անունը կարող է կապված լինել նաև 10 դ․  Սյունիքի թագավորության հիմնադիր Սմբատ Սյունի իշխանի անվան հետ:

9 դ․ կեսին Սյունյաց իշխանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, ռազմական հենակետ են դարձրել հենց Սմբատաբերդ ամրոցը։ Այն ամրակայվել է Օրբելյանների շրջանում (13-15դդ.), սակայն 17դ․ ամբողջապես ավերվել է և լքվել՝ Շահ-Աբբասի, ապա թուրք-պարսկական պատերազմների հետևանքով։

Ամրոցը, կառուցվել է միջնադարյան բերդաշինության կանոններով՝  նախատեսված լինելով երկարատև պաշտպանության համար:

Սմբատաբերդ ամրոցը արևելյան և հարավային կողմերից եզերված է Եղեգիսի, իսկ արևմտյան կողմից` Արտաբույնքի գետերի կիրճերով: Մատչելի  է միայն հյուսիսային կողմից, որը ամրացված է պարիսպներով:

Ամրոցն ունի մոտ 1 կմ ձգվածություն, կիսաբոլոր աշտարակներով հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի: Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտաքարերով՝ կրաշաղախով, սեպի սուր ծայրը դարձրած դեպի պատը, որի հաստությունը 2-3 մ է։ Պարիսպների ներսում՝ նրանց ամբողջ երկարությամբ պահպանվել են բնակելի և տնտեսական կառույցների ավերակներ։

Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մեկական մուտքեր էլ՝ արևելյան և արևմտյան կողմերի հյուսիսային ծայրերից: Հյուսիսային և արևելյան մուտքերը սրահավոր են, շարված են սրբատաշ բազալտով՝ և կրաշաղախով, սրահի տանիքին եղել են պահակատներ ու դիտանոցներ:

Ամրոցը մի ընդհանուր պատով բաժանված է հարավային և հյուսիսային մասերի։ Ունեցել է բնակելի շենքեր և ջրի ավազաններ։ Հարավային մասում բնակելի կառույցները միայն միջնաբերդում են եղել:

Սմբատաբերդի ջրամատակարարումն իրականացվել է կավե խողովակներից բաղկացած ջրմուղի միջոցով։ Ջուրը բերվել է Ցախաց քարի մոտի աղբյուրներից, որի ջրմուղի հետքերը նկատվում են լեռնաշղթայի պարանոցի մասում՝ ճանապարհի եզրին:

2011 թ. Սմբատաբերդում իրականացվել են մասնակի վերականգնման աշխատանքներ:

«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը  2018 թ․ գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճուղ։

Արատեսի վանք

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։

Արատես վանական համալիր

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։ Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։ 

Սբ Սիոն

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Սբ Աստվածածին և Սբ Կարապետ

Վանական համալիրի երկրորդ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Այն գմբեթավոր եկեղեցի է, որը գտնվում է համալիրի հարավային հատվածում։ Եկեղեցու արևելյան հատվածին կից գտնվում ենք երեք ոչ այնքան մեծ մատուռներ, որոնց առջևի հատվածում հետագայում ավելացրել են նաև ավելի փոքր գավիթ-եկեղեցի։ Գավիթ-եկեղեցին հավանաբար Սբ Կարապետն է։

Վարդապետ Սիրանես

Վանական համալիրի գավիթներից մեկը, որը կառուցվել էր 13-րդ դարում վանքի առաջնորդ Հայրապետի հովանավորությամբ, առանձնանում է իր ճարտարապետական հորինվածքով։ Եվ Արատեսի վանք վանական համալիրը նշանավոր է հատկապես այդ գավթի լուծումներով։ Հայտնի է նաև, որ գավթի վարպապետ-ճարտարապետը եղել է Սիրանեսը։ Նա հայտնի է հատկապես իր Նորավանքում կատարած աշխատանքների շնորհիվ։ 

Եպիսկոպոսական ամառանոց

Պատմագիր Սբ․ Օրբելյանը 13-րդ դարի վերջին իր շուրջ է համախմբում սյունյաց թեմը և Նորավանքը դարձնում իր նստավայրը։ Իսկ քանի որ ամառներն այնտեղ շատ տոթ էին լինում, նա որոշում է Արատեսը դարձնել եպիսկոպոսական ամառանոց։ Ահա այդ որոշման շնորհիվ, վանքը բարելավվում է, իսկ վանքին նվիրաբերվում է 8 գյուղ։ Այսպիսով, Արատեսի վանքը 13-14-րդ դարերում եղել է կարևոր նշանակության հոգևոր կենտրոն։

Եղեգիսի կիրճ 

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Զորաց վանք

Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը: 9 դարի առաջին տասնամյակներից մինչև 12 դարի կեսերը եղել է Վայոց Ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում:Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել 13-14 դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական տունը:

Այս շրջանում Եղեգիսն այնքան նշանավոր էր, որ գրչագիր ձեռագրերում Վայոց Ձոր գավառը հիշատակվում էր «Ի գավառս Եղեգիս», «Ի երկիրն, որ կոչի Եղեգիս» անվանումներով:1297թ. Եղեգիսում Հովհան գրչի կողմից ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «…Բայց գրեցավ Աստուածային մատեանս ի գավառիս Սիսական, գերահռչակ մայրաքաղաքիս Եղեղեգեաց, առ ոտստիրամաւ Աստուածածնիս և սուրբ Կաթողիկէիս և փառավորեալ ս. Նախավկայիս»:

Եղեգիսում այսօր էլ պահպանվել են պատմական տարբեր ժամանակաշրջանների հուշարձաններ, ինչպես ներկայիս գյուղի տարածքում, այնպես էլ նրա շրջակայքում:

Գյուղի արևելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է Զորաց եկեղեցին: Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):

2006-2007թթ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանի ղեկավարած արշավախումբը մասնակի պեղումներ իրականացրեց հուշարձանի տարածքում:

«…Այս չափազանց հետաքրքիր կառույցը,- գրում է արշավախմբի ղեկավար Հ. Մելքոնյանը,- ներկայացնում է լայն բացվածքով, երկու սյուներով, երեք մասի բաժանված միակ արևելյան բեմով, նրան երկու կողմերին կից ավանդատներով բաց եկեղեցի: Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:

Եկեղեցու արևմտյան կողմում բաց գավիթն է: Գավիթի ճարտարապետությունը հատուկ է Վայոց Ձորին: Եկեղեցին կրող բարձունքի շուրջը պահպանվել են բազալտի զանգվածեղ քարերով կառուցված պարիսպների և սրբատաշ քարով պատրաստված դարպասի մի մասը: Նրա շուրջը գերեզմանատունն է` իր մի քանի տասնյակի հասնող խաչքարերով ու տապանաքարերով: Տաճարի արևմտյան հատվածում, ավելի քան 65 քմ մակերեսով, բացվել են տապանաքարեր, որոնցից չորսն ուեն հիշատակագրեր:

Արշավախմբի ղեկավարը շարունակելով ավելացնում է, որ «…պեղումներով բացվել են հյուսիս-հարավ առանցքով իրար հաղորդակից երեք սենյակներ,որոնց պատերը շարված են երկշար, բազալտի զանգվածեղ քարերով:…Ուշագրավ է շինության արևելյան և հարավային պատերում զետեղված մեկական խորշերի մեջ տեղադրված պահարանները:… Նորաբաց սենյակներում առկա բազմաթիվ դարակների ու պահարանների գոյությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ մենք գործ ունենք միջնադարյան գրչության վայրի և գրապահոց Մատենադարանի հետ»:

Այսօր հուշարձան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ մարզի տարածքում ծառայող զինվորները, պարբերաբար այցելելով հուշարձանի տարածք, իրականացնում են մաքրման աշխատանքներ:

Սելիմի քարավանատուն

Օրբելյանների իջևանատուն (քարավանատուն) հնում՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում, այժմ՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին Վարդենյաց լեռնացնքում, ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա։ Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Սելիմի քարավանատունը հյուրընկալություն է առաջարկել ճանապարհորդներին, ովքեր անցել են մայրուղու երկայնքով և Սելիմի կամ Վարդենյաց լեռնանցքով։ Վերջինս Հայաստանի միջնադարյան բոլոր լեռնանցքներից լավագույն պահպանվածն է։ Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը ի թիվս նման մի շարք այլ շինությունների որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։

Հայրավանք

9-13 դարերի այս վանքային համալիրը  գտնվում է Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան եզրին, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Պահպանվել են եկեղեցին և գավիթը:

Եկեղեցի (9 դար)- խաչաձև-քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու պատերի ամենահին արձանագրությունը  1211 թվականից է և վերաբերում է հիմնական վերանորոգումներին: Հարավարևելյան անկյանը կից ունի մի խորան` հավանաբար հետագայում ավելացրած: Գմբեթը կործանվել է 19 դարի վերջին. ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ. վերականգնման արդյունք է: Կառույցի միայն անկյուններն ու այլ շաղկապող մասերն են սրբատաշ քարերով շարված, մնացածը կոպտատաշ բազալտից են:

Հայ ճարտարապետության եզակի նմուշներից է. բոլոր խորանների ներքին բոլորակությունը դրսևորվում է արտաքին տեսքում: Մուտքերը հարավային  և արևմտյան  խորաններից են, որոնցից արևմտյանը բացվել է հետագայում:

Գավիթ  –  երկսյուն է և  գտնվում է եկեղեցու արևմտյան մասում (արևելք-արևմուտք առանցքից շեղված): Միջին քառակուսու վրա բարձրանում է երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ անկյուններով գմբեթը` ներքուստ երեսպատված սև և կարմիր շեղադիր տուֆաքարերով: Արձանագրական փաստերից երևում է, որ այն կառուցվել է Ներսես և Յովասափ եղբայր առաջնորդների կողմից` 1211 թ. եկեղեցու նորոգումների ընթացքում, կամ նրանից անմիջապես հետո:

Տարածքի պեղումներով (1952, 1972-73 թթ., ղեկ. Հ. Մնացականյան) հայտնաբերվել են միջին բրոնզի և երկաթի դարերի զարդեր, զենքեր, գործիքներ, անոթներ, կրակարաններ և այլ իրեր:

Եկեղեցու վերականգնման նախնական նախագիծը ճարտարապետներ Շ. Ազատյանի և Յու. Թամանյանի 1956 թ. կատարած չափագրության հիման վրա կազմել է ճարտարապետ Ս. Ալանակյանը: Այնուհետև եկեղեցու ամբողջական վերականգնման նախագծով (Ռ.Դավթյան) եկեղեցին լրիվ վերականգնվել է, որի աշխատանքները կատարվել են 1977-1980 թվականներին վերականգնող վարպետ Ցոլակ Սարգսյանի ղեկավարած քարտաշ-որմնադիրների բրիգադի կողմից:

Posted in Անհատական պլան

Ատոմի կառուցվածքը

1)Հետևյալ տարրերից որի՞ ատոմի արտաքին էներգիական մակարդակն է պարունակում այնքան էլեկտրոն, ինչքան ազոտի ատոմինը.

1) ածխածին

2) թթվածին

3) ֆոսֆոր

4) ֆտոր

Քանի որ արտաքին էներգիական մակարդակում միևնույն թվով Էլեկտրոններ պարունակում են նույն ենթախմբի տարրերի ատոմները, ապա հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է գտնել այն տարրը, որն ազոտի հետ միասին գտնվում է միևնույն ենթախմբում:

2)Ո՞ր շարքում են տարրերը դասավորված ըսր ոչ մետաղական հարկությունների ուժեղացման,

1) Si, P, S

2) O, C, F

3) Cl, S, P

4) F, Cl, Br

Այս առաջադրանքը պահանջում է հատկությունների համեմատում: Քանի որ պարբերություններում միջուկի լիցքի մեծացման հետ ձախից աջ ոչ մետաղական հատկություններն ուժեղանում են, հետևաբար՝ ճիշտ պատասխանը Si, P, S դասավորությունն է:

3)Ո՞ր տարրի բարձրագույն օքսիդին համապատասխան թթուն առավել ուժեղ,

1) S

2) Si

3) Cl

4) P

Դիտարկելով` առաջադրանքում տրված տարրերի դիրքը պարբերական համակարգում՝ տեսնում ենք, որ բոլորը երրորդ պարբերության տարրեր են: Գիտելիքները նույն պարբերության օքսիդների և հիդրօքսիդների թթվահիմնային հատկությունների փոփոխության օրինաչափությունների վերաբերյալ հնարավորություն են տալիս ընտրելու ճիշտ պատասխանը:

Posted in կենսաբանություն

Կենսաբանություն

Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների, բջիջների կառուցվածքների վերաբերյալ, պատրաստիր ուսումնական նյութ:

Շարակցական հյուսվածքը 

Կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը և այլն:  Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ 

Բջիջների կառուցվածք

Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներ: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից։ Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2 հիմնական բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ:

Posted in կենսաբանություն

Կենսաբանություն

1.Ի՞նչ է բջիջը։

Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

2.Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանը։

Օրգան, բազմաբջիջ օրգանիզմների Ֆունկցիոնալ և անատոմիական կառուցվածքային միավոր, որը կազմված է առնվազն երկու տեսակի (հաճախ բազմաթիվ) հյուսվածքներից, որը ունակ է կատարել մեկ կամ մի քանի գործողություններ օրգանիզմում։ Որպես օրինակ կարող է հանդիսանալ արմատը, ցողունը, տերևը և այլն՝ բույսերի մոտ և երիկամը, լյարդը, մաշկը և այլն՝ կենդանիների մոտ։

3.Ի՞նչ օրգան- համակարգեր գիտեք, որո՞նք են դրանց գործառույթները։

Շնչառական համակարգ

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։

Մարսողական համակարգ

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:Մարսողական  գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:

Posted in Անհատական պլան

Գործնական քերականություն

1..Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին  թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում են, իսկ մեղմ քամին բերում են  մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց  նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը .ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ,  գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի,  նոսր, ողորկ, 
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ,  ստորոտ,
թանձր, անբասիր։

ջանասեր-ծույլ,ամպոտ-ջինջ,գագաթ-ստորոտ,օրինական-ապօրինի,երկչոտ-համարձակ, ուսյալ-տգետ,անջրդի-ջրարբի,ողորկ-խորդուբորդ,արատավոր- անբասիր

3.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին  բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ  զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրի մոտ
Մոտենում է աղջկան  և տեսնում, որ մի վիշապ, գլուխը ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել է աղջկա վրա:
Այլևս առավոտները չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը:

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական  պաշտոնական նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ  ավանդություններ են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել:
6. Խոսքը  վերաբերվում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը հասկացություն է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղի տվեց։
9. Երկուսն էլ ուսմունք առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծվում էր
12. Այդ մասին ասվել է բազմիցս։
13. Ընկերներիդ  հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլ  դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթի սերը շատ համեղ է

Սիրում եմ հայրենիքս ,իմ հարազատ տունն է։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Կետերի ուղղությամբ գիծ գծեցինք։

Կցանկանայի տեսնել կետի։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Քանոնի օգնությամբ վերացրեցի գծագիրը

Քանոնով տղան գեղեցիկ երաժշտություն նվագեց

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Մեր սարերը այնքան գեղեցիկ են ,որ մարմնովս դող անցավ։

Դողը անիվին դիմացկունություն է տալիս։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Տոնդ մի բարձրացրու

Հայկական տոները շատ են

6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
/Ա. վես 
Բ. նսեմ 
Գ. ցնծություն 
Դ. երես 
Ե. ցնծալ –


8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
/Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

մի հատ,մի գլուխ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ/. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

պարգև,վարդ,շուշան,նահապետ,նվեր

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք,  աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք,  ։

ոտք ,աչք,ելք,հավաք, հանք ,բերք,քաղաք,ձեռք

Posted in Русский язык

 Чтение текста ,,,Родник,,

Это казалось чудом, – самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни. Жаркое солнце выжгло всё. И лишь в одном месте из-под земли бил Родник. Самые страшные засухи ничего не могли с ним поделать. Раз в несколько лет Дождь обязательно навещал Родник и пополнял его. Так и текла жизнь Родника: от дождя до дождя в непрерывной борьбе c пустыней.

Но однажды в его привычную жизнь вторглись люди, которые шли через пустыню большим караваном. Запасы воды у них давно кончились, и если бы не Родник, им пришлось бы умереть в этой пустыне. Родник видел, как плакали от радости женщины, когда поили своих измученных детей, как улыбались суровые мужчины, доверху наполняя походные фляги родниковой водой. Шли годы… Родник всё так же поил людей свежей водой, только вот люди стали другими. Нет, они все так же ценили прохладную воду Родника и говорили, что одного глотка этой волшебной воды хватит, чтобы
восстановить силы. За это Родник был готов простить им то, что кое-кто из них швырял в него камни или плевал, перегнувшись через край колодца. Но таких было немного. Нашлись и те, кто не захотел уходить от него, они стали строить дома рядом с Родником. А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки. Теперь дождь только наполовину пополнял его подземные запасы. Всё остальное попадало в баки. Но люди продолжали ставить новые баки, и каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды. Родник начал засыхать и наконец совсем высох.
Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.

засуха – երաշտ                                                  фляга – տափաշիշ
глоток – կում                                                      колодец – ջրհոր
источник – родник                                             ржавчина – ժանգ

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Родник казался чудом?.

Потому что он дал всем воду

Самые страшные засухи ничего не могли с ним поделать

2. Как текла жизнь Родника?

он был очень счастлив, потому что всем подарил воду

3. Как Родник познакомился с людьми?

Люди, которые шли через пустыню большим караваном запасы воды у них давно кончились, и если бы не Родник, им пришлось бы умереть в этой пустыне.

4. Что придумали люди?

Иметь бак

5. Что случилось с Родником?

Родник начал засыхать и наконец совсем высох.

6. Почему люди с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике?

Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.
Ответьте на вопросы.
1. Почему самые страшные засухи ничего не могли поделать с Родником?

Потому что он нашел воду

2. Как Родник служил людям?

Для них нашел воду

3. Как относились люди к Роднику?

Очень хорошо

4. Для чего люди поставили баки?

А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки.

5. К чему это привело?

Родник начал засыхать и наконец совсем высох.

Подберите из текста антонимы к данным словам. С некоторыми из них
составьте и запишите предложения.
Тёплый-холодный, маленький-большой смеяться-грустить, грусть-смеяться, молчать-говорить, старый-новый.
Составьте и запишите предложения с данными словами и словосочетаниями.
Прохладная вода, жаркая пустыня, родник, непрерывная борьба,
караван, родниковая вода, колодец, дождевая вода, волшебный источник.

В жарком пустиние нашли холодную воду

У Роднике было непрерывная борьба,

Каравани возмили родниковая вода от колодеца,

Волшебный источник был дождевая вода,


Составьте и запишите предложения из данных слов.
1. всё, солнце, выжгло 2. Родника, привычную, вторглись, в, люди, жизнь 3. один, восстанавливал, воды, глоток, этой, волшебной, силы 4. люди, с, стали строить, дома, Родником, рядом 5. а потом, железные, люди, собирать, дождевую, в, придумали, воду, огромные, баки 6. люди, из, воду, пили, противную, отдающую ржавчиной, с тех пор, баков.В

Солнце всё выжгло, люди

В привычную жизнь Родника вторглись люди.

Один глоток этой волшебной воды восстанавливал силы.

Люди стали строить дома рядом с Родником.

А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки.

Люди с тех пор пили противную, отдавая ржавую воду из баков.

Согласны ли вы с тем, что…
1. Встреча с людьми сделала жизнь Родника интересной.

Да

2. Родник был настоящим чудом, а его вода была волшебной.

Да

3. Все люди бережно и с любовью относились к Роднику.

Нет

4. Люди поставили в пустыне баки, чтобы помочь Роднику бороться с засухой.

Нет

5. Люди всегда заботятся о природе и делают её ещё лучше.

Нет

№1. Вставь пропущенные буквы где есть необходимость

Душистый, ширина, жужжат, кувшин, прощание, пощада, внучка, дочка,  часовой, ручка, ночка, щевль, щутка, речка, жизнь, жир,  шериться.

№2.  Вставь пропущенные буквы, запиши проверочные слова.

В__черний — вечерний, прох__дить-проходить г__ристый- гористый, гр__зовая-грозовая, пок__рмить-покормить, кр__кунья-крикунья, зм__иный-змеиный, к__лосья-колосья, кр__вавый-кровавый, гл__застый-глазастый, к__рневой-корневой, р__чной-ручной, с__рдечный-сердечныйб ск__листый-сколистый.

№3. Допиши прилагательные, определи род.

Красн___ флажок (___), вечерн___ платье (___), зелён___ трава (___), стар___ дом (___), лёгк___ музыка (___), свеж___ кекс (___), звонк__ капель (___), вечерн__ звезда (___), верн___ друг (___),  вкусн__ молоко (___), син__ море (___), хищн__ животное (___), грозов__ туча (___), летн__ время (___), прозрачн__ стекло (___).

Posted in Անհատական պլան

English

September 18-22

Lesson 1

What did they invent?/to read the text and be ready to discuss/page 12

Write about a famous invention that you think is useful!

According to the Newtonian (classical) theory of gravitation, every body endowed with mass creates an attractive force field around it, which is called a gravitational field.

Lesson 2

What did they invent /to retell the text

Grammar:past continuous

Hometask: ex.2/c,d,page 13

ex c

1.2-plaing

1.3-writeing

1.4-siting

1.5-dreaming

Ex 2

1 B-waiting,buying

2 A were you talking

2 B tell

3A Were his parents liveing

3 B living, working

4 A Were you watching

4 B Reading

5 A Are you having

5B talking

6A Were you playing

6B am not playing,doing

7A they wearing

7 B not wearing ,wearing

Posted in Անհատական պլան

Դասարանում

Տեքստային աշխատանք

1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:

  • Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով,կրթությունը,դա պաշար է գիտելիքի
  • Կիրթ եմ համարում այն մարդուն, որը աշխատում է իր վրա և շատ գիտելիք է ձեռք բերում։
  • Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև այս աշխարհում առանց գիտելիք ոչնչի չես կարող հասնել։
  • Կիրթ մարդը չպետք է ծուլանա ,չպետք է շեղվի իր ճանապարհից
  • Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի շեղվում եմ իմ ճանապարհից և ծուլանում
  • Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև մենք հզոր ենք շատ գիտելիքով։
  • Որակյալ կրթությունը դա սովորելն է
  • Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ հասարակության մեջ կարևոր դեր ունենամ
  • Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով այլ կրթվելու աղբյուրներ գտնելով
  • Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև կան բաներ որ դպրոցական ծրագրի մեջ չկա և կարելի է սովորել այլ աղբյուրներից
  • Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև ամեն օր մենք նոր բան ունենք սովորելու
  • Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև կրթությունը ունի շատ ճյուղեր
  • Սովորում եմ սովորել որ կիրթ մարդ դառնամ
  • Մեդիան օգնում է ինձ սովորել նոր գիտելիքներ ձեռք բերելու համար
  • Ես սովորում եմ, որ միշտ պետք է սովորել
  • Վստա՛հ եղեք, ես շատ բան կփոխեմ եթե կիրթ անհատ լինեմ

2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր:

Կրթությունը հզոր զենք է