Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ամառ, Ամառային բացահայտումներ, Անհատական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Իմ աշնանային առօրյան

Իմ ամառը շատ հետաքրքիր անցավ ,ես ունեցա շատ հետաքրքիր պահեր,եղա նոր վայրերում,ճանաչեցի շատ լավ,բարի ,ուրախ ընկերների և անցկացրեցի մի լավ ժամանակ ընկերներիս հետ:Մենք շատ հաճախ ենք կատարում շաբաթօրյակներ ,ջրում ենք ծառերին,մաքրում ենք աղբից,բացում ենք նոր հուներ ,որ ծառերը ջրվեն ,օգնում ենք մեր բակի պապիկներին: Այս անգամ տեսագրեցինք ,որ նաև դուք տեսնեք իմ արդեն աշնանային առօրյան:

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Ուսումնական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Կանաչ գոտի, YouTube

Հարցազրույց բնության մասին

Ես գտնվում եմ իմ ամենասիրելի անկյունում իմ դպրոցի բակում և հարցազրույց եմ վերցնում մայրիկիցս և քույրիկիցս ,ովքեր սիրելով բնությունը, փորձում են միշտ խնամել այն:Սիրենք ու խնամենք բնությանը :

Posted in Մայրենիի ստուգատես, Նախագծեր, Ուսումնական պլան, Անհատական պլան, Բնագիտություն, Իմ բակը, Ծառատունկ, Կանաչ գոտի

Որպես խոնարհումի մեծ վարք

Այսօր լրանում է հայոց Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը և այդ ցավոտ առիթի հետ մեկտեղ, մենք՝ սեբաստացիներս ինչպես միշտ հետևելով մեր սիրելի դպրոցի ավանդույթներին՝ կատարում ենք ծառատունկ:Քանի որ այս օրերին գտնվում եմ իմ շատ սիրելի Գյումրիում ,որոշեցի այստեղ կատարել ծառատունկ:Ես ինձ շատ երջանիկ եմ զգում ,որ այս ապրելու ապրիլ ամսին կատարում եմ ծառատունկ:Խորհուրդ կտամ բոլոր դասընկերներիս միանան այս կարևոր գործին:

Posted in Քարտեզ, Իմ բակը

Քարտեզ

Ահա մեր 14-րդ հարկից կատարեցի իմ դպրոցի՝Մխիթար-Սեբաստացի կրթահամալիրի Հյուսային դպրոց-պարտեզի և մայր դպրոցի դիտարկում և քարտեզավորում :Շատ հետաքրքիր զբաղմունք է, հրաշալի է հետեևել դպրոցիս անց ու դարձին:

Posted in Իմ բակը

Իմ բակը

Ես ապրում եմ ՀԱԹ-ում Րաֆֆու 45 շենքի բակում: Մեր բակը շատ գեղեցիկ է, այնտեղ կա այգի, խաղասրահ, կան նաև մարզվելու սարքեր: Ամռանը ես և ընկերներս միշտ մարզվում ենք այնտեղ: Բակում կան շատ բալիկներ, բարի պապիկներ, տատիկներ։ Իմ օրը բակում շատ հետաքրքիր է անցնում: Իմ բակում ինձ դուր չի գալիս սղարանը, աղբի վիճակը, ծառերը քիչ են: Կուզեմ բակումս ավելացնել շատ ծառեր և ծաղիկներ, թող շատանան նաև երեխաները: Սիրում եմ ընկերներիս հետ մասնակցել բակի շաբաթօրյակներին, խնամել և խոսել ծառերի հետ: