Posted in Հայրենագիտություն

Կեռան թագուհի

Картинки по запросу "Կեռան թագուհի"

Պատմության մեջ իր բացառիկ տեղն ունի Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ Հեթումյան արքայի (1270-1289) կինը՝ Աննա թագուհին, ով հայտնի է Կեռան թագուհի անվամբ…

Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարենում հնչում է ՙկիռ՚: Եվ Կիռ-Աննան աստիճանաբար դարձավ Կեռան….

Կեռան թագուհին Լևոն Գ արքայի կինն էր: Լևոն Գ որդին էր Կիլիկիո Հեթում Ա Հեթումյան արքայի (1226-1270), ով իր երկարատև գահակալման ժամանակ կարողացավ երկիրը զերծ պահել մոնղոլական ավերիչ արշավանքներից ու որդուն փոխանցել շեն ու բարգավաճ մի թագավորություն: Լևոն Գ թագավորեց 1270-1289 թվականներին ու շարունակեց հոր քաղաքականությունը: Հայոց թագուհին իր դիրքին համապատասխան մասնակցում էր պետական խնդիրների քննարկմանը, որոշումների ընդունմանն ու ամենուր ապավենն ու աջակիցն էր ամուսնու:  ՙԿեռան թագուհու ավետարանի՚ գրիչ Ավետիսը նրա մասին նշել է,որ նա Լևոնի համար եղել է իբրև ՙզկենաց կցորղ և զբանից ընկեր՚:

Լևոն Գ թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր հայոց թագուհու՝ Կեռանի  դերակատարությունը: Հենց Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորչությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց ՙԿեռան թագուհու ավետարանը՚, որի ծաղկողը եղել է միջնադարի անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի աշակերտներից մեկը, իսկ ընդօրինակողն էր հայտնի գրիչ Ավետիսը: ՙԿեռան թագուհու ավետարանը՚ պահպանվում է Երուսաղեմի սուրբ Հակոբի վանքում: Այս ձեռագիրը հայկական միջնադարյան արվեստի ամենանուրբ ու գեղեցիկ գործերից է հանդիսանում:

Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել, ձեռագրեր ընդօրինակվել…

Լևոն արքայազնը իշխանուհի Աննայի հետ ամուսնացել է 1262 թվականին: Բազում թեկնածուների մեջ հայոց արքայազնը ընտրեց իր ազգականի՝ Լամբրոնի բերդատեր Հեթում իշխանի դստերը՝ գեղանի Աննային, ով աչքի էր ընկնում խոհեմությամբ, նազանքով, բարձրահասակ էր, գեղեցիկ ու նրբակազմ: Ինչպես հետագայում Հեթում Բ արքան է բնութգրել մորը՝ Կեռան թագուհին ՙհոգով ամենագովելի և մարմնով գեղեցիկ թագուհի էր՚:

Posted in Հայրենագիտություն

Կիլիկիո Մարիուն թագուհին

Հայոց Մարիուն թագուհին․ Դուստրն էր Կոռիկոսի տեր իշխան Օշին Հեթումյանի։ Ծնվել է 1320 թվականին, Կոռիկոսում։ Ամուսնացել է հայոց թագավոր Կոստանդին Դ Լուսինյանի (1344-1364) հետ։ Ամուսնուն պարգևել է երեք զավակ՝ Օշին, Լևոն և Հեթում։ 1375 թվականին հայոց արքա Լևոն Զ շքախմբում գերվել է և Եգիպտոս տարվել։ Մահացել է 1377 թվականին Երուսաղեմում, ուխտագնացության ժամանակ։ Թաղված է Երուսաղեմի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։

Posted in Հայրենագիտություն

Ռազմիկ արքայուհին. Փառանձեմ

Հայոց պատմության 368 թվականի առավոտներից մեկը բացվեց տագնապով։ Հայոցգահին արքա չկար, իսկ թագուհին միանձնե որոշում էր կայացրել ձեռնոց նետել հին աշխարհի հզորագույն արքաներից մեկին՝ պարսից Շապուհին։ Եվ ահա, 14 ամիս էր պաշարված էր Արտագերսը, հայոց արքա Արշակ երկրորդին խափեության գերևարած Շապուհը մտածում էր, թե առանց արքայի հեշտ կլինի հայոց աշխարհին տիրանալը։ Պարսից շահը մոռացել էր, որ գահին է Փառանձեմ թագուհին։ Փառանձեմը թագուհի էր դարձել իր կամքին հակառակ, բայց կերտեց մեր պատմության փառահեղ էջերից մեկը։ Նա թագավորությունում հայտնի էր իր պարկեշտ վարքով, խելքով և գեղեցկությամբ։ Ամուսնանալով Արշակ երկրորդի եղբորորդու՝ Գնել Արշակունու հետ, Փառանձեմը կազմում է փոխադարձ սիրո վրա հիմնված ամուր ընտանիք։ Սակայն իշխանուհու բացառիկ գեղեցկությունը փոխում է նրա ճակատագիրը։ Փառանձեմին է սիրահարվում նրա ամուսնու հորեղբոր որդին ՝ Տիրիթը։ Նա սկսում է դավեր լարել Գնել պատանու դեմ, ինչի արդյունքու Գնելը սպանվում է։ Գնելի մահից ոչ շատ անց, արքայի հրամանով մահապատժի է ենթակվում դավեր նյութաց Տիրիթը, իսկ Փառանձեմը դառնում է Արշակ երկրորդ արքայի կինը և հռչակվում հայոց տիկնանց տիկին։ Օժտված լինելով ուժեղ կամքով և վճռականությամբ, Փառանձեմը արդեն որպես հայոց թագուհի , նույնիսկ վրեժխնդիր է լինում սիրելի ամուսնու մահվան համար։ Ահա այսպիսին էր Փառանձեմը, որ քաղաքական իրավիճակից ելնելով պետք է միանձնյա ղեկավարեր երկիրը։
Ամուսնու գերեվարումից անմիջապես հետո հեռատես Փառանձեմ թագուհին մերժելով պարսից Շահի դավադիր հրավերը, երկիրը թշնամական նվաճումից պաշտպանելու համար հավաքում է արքունի կայազորը, շուրջ 11000 տղամարդու, 6000 կնոջ և ամրանում է անառիկ Արտակերզ ամրոցում։ Թագուհին ամրոց է տեղափոխում նաև արքունական գանձարանը։ Նա միակը չէր, որ իր ուսերին պետք է կրեր երկրի պաշտպանության քաղաքական և ռազմական ծանր բեռը։
Հսկել և պաշտպանել։ Այս երկու նպատակն էին ծառայում բերդի պահապան թագուհին, ով հարկ եղած դեպքում մարտիկից պետք է վերածվեր հրամանատարի։ Մեծագույն արիության ժամն է այդ պահը, երբ հանուն իրենց պաշտպանությանը հանձնված երկրի հայոց թագուհիները դեն են նետում շքեղ, ոսկեկար զգեստները, սպառազինվում են և նետվում ճակատ։
Հայոց Փառանձեմ թագուհին է, որ հսկում է ամրոցի անդորրը։ Նա պտքերով իր որդու՝ Պապի հետ էր, ով պատանդ էր հույների ձեռքում։ Հանկարծ նա խավարի մեջ անորոշ լույս նշմարեց ու սիրտը դողաց սպասումից։ Նրան մոտեցավ իր որդու՝ Պապի ուղարկած սուրհանդակը։ Արքայորդու նամակը հուսադրող էր․ «Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսրական գունդ է բերում օգնության»։
368 թվականին Արտակերս ամրոցի պաշտպանության ժամանակ այդպես էլ դրսից ուժեր չեկան օգնելու պաշարված թագուհուն։ Պարսկների առաջին հարվածը Արտակերսին ավարտվեց պարտությամբ, ինչը ավելի զայրացրեց թշնամուն։ Թագուհու ազդեցությունը մեծ է եղել այս հաղթանակի կերտման գործում։

Posted in Հայրենագիտություն

Մլքե թագուհի

«Մլքե թագուհու Ավետարան», 9-րդ դարի հայկական ձեռագիր մատյան։

Պահպանվում է Վենետիկի Մխիթարյանների (Սբ․ Ղազար կղզի) մատենադարաննում (ձեռագրի № 1144/86)։ Ըստ առաջին կազմողի թողած հիշատակարանի, ստեղծվել է 862թ-ին։ Գրված է ընտիր մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով՝ մագաղաթյա թերթերի վրա։ Ունի վեց խորան, մեկ տերունական նկար («Համբարձում») և չորս ավետարանիչների պատկերներ։ Վաղ շրջանի մանրանկարչությանը հատուկ կիսախորաններ և գլխազարդեր չունի։ «Մլքե թագուհու Ավետարան» կոչվում է Վասպուրականի Մլքե թագուհու (հավանաբար Գագիկ Արծրունի թագավորի երկրորդ կնոջ) անունով, որի մասին կա հիշատակություն։ Գագիկ Արծրունին «Մլքե թագուհու Ավետարան» նվիրաբերել է Վարագա Սբ․ Նշան եկեղեցուն։ Այն տարբեր ժամանակներում (սկսած 1208-ից) մի քանի անգամ փրկագնվել է նվաճողներից և վերադարձվել եկեղեցուն։

«Մլքե թագուհու Ավետարան» 1830-ին Վենետիկի Մխիթարյաններին է նվիրաբերել ախալցխացի Գրիգոր Ներսիսյանցը։ «Մլքե թագուհու Ավետարան» համարվում է վաղ միջնադարյան մանրանկարչության կարևոր աղբյուրներից։ Ժամանակագրական կարգով հաջորդում է «Էջմիածնի Ավետարանի» վերջում կցված VII դ․ մանրանկարներին։ Մանրանկարներն ունեն կոթողային բնույթ (մարմար և պորփյուր հիշեցնող զանգվածային սյուներ, ծիածանաձև կամարներ, աստիճանաձև խարիսխներ խորաններում, հորինվածքի կանոնավոր ներդաշնակ երկրաչափական կառուցվածք «Համբարձման» մեջ՝ խմբերի սիմետրիկ դասավորումով, նստած կամ կանգնած ավետարանիչների վսեմ կեցվածքներ՝ անտիկ նախաբեմի ֆոնի վրա)։ Խորանների կամարադաշտերում կոկորդիլոսների, հավալուսների, ձկների, նավակների և ձկնորսների պատկերներով Նեղոս գետի տեսարանները հիշեցնում են Հյուսիսային Աֆրիկայի անտիկ խճանկարները, արձագանքում ալեքսանդրիական մոտիվներին (հելլենիստական Հայաստանում հայտնի է Գառնիի բաղնիքի խճանկար ծովային տեսարանը)։ Երկու նստած և երկու կանգնած ավետարանիչները մատնանշում են նախապատկերամարտյան ակունքները (586-ի ասորական «Ռաբուլայի Ավետարանը»)։ «Մլքե թագուհու Ավետարան»-ի մանրանկարները բացառիկ տեղ են գրավում հայ մանրանկարչության և գրքարվեստի պատմության մեջ՝ իբրև հնագույն պատկերազարդ գրքի փայլուն նմուշ։

Posted in Հայրենագիտություն

Կատրանիդե թագուհի

Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը[1][2]Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։

Գագիկ Ա շահնշահը և Կատրանիդե թագուհին ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ (ամուսնացել է Սենեքերիմ Արծրունու հետ և դարձել Վասպուրականի թագավորության վերջին թագուհին), Հովհաննես-Սմբատ (հայոց թագավոր, 1022-1040), Աշոտ (հայոց թագավոր, 1022-1039) և Աբաս։

Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը արևելագետ Հովսեփ Օրբելու բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը[3]։

Posted in Հայրենագիտություն

Հայոց պատմության ոսկեդար

Ինչու՞ են 5֊րդ դարն անվանում Ոսկեդար։

5–րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակ զարգացում է ապրում պատմագրությունը, փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը և վարքագրությունը։


Տեղեկություններ գրի՛ր Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մասին։

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362Հացեկաց (Տարոն գավառ)ՏարոնՏուրուբերանՄեծ Հայք – փետրվարի 17440ՎաղարշապատՀայկական մարզպանությունՍասանյան ՊարսկաստանԲաբելոնՀիլլաԻրաք, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն և աղվաներեն այբուբենների ստեղծողն է։

Սուրբ Սահակ Պարթև (348 թ. սեպտեմբերի 29 439 թ. սեպտեմբերի 7, գ. Բլուր, Բագրևանդ գավառ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։

Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։


Ձեր կարծիքով՝ ինչու՞ է ժողովրդին անհրաժեշտ սեփական գիր ունենալը։

Իմ կարծիքով պետք է սեփական գիր ունենալ, որպեսզի պահպանվի պատմությունը, մշակույթը և շատ այլ ազգային արժեքներ ու փոխանցվի սերնդե սերունդ դարեր շարունակ։

Posted in Հայրենագիտություն

Մովսես Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ


Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս են անվանում Մովսես Խորենացուն։

Նրան անվանում են Պատմահայր, Քերթողահայր, փիլիսոփա։

2. Ո՞րն է Խորենացու <<Հայոց պատմության>> առանձնահատկությունը։

Նա սերունդներին է փոխանցել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելական պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5֊րդ դարը։ Նրանից առաջ որևէ մեկն այսպիդի պատմություն չէր գրել։ Ընդունված է հսմարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը։ Նա բացատևեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս:

3. Ի՞նչ գիտեք Խորենացու կենսագրության մասին։

Մովսես Խորենացու կենսագրության մասին որոշ տեղեկություններ մեզ հասել են շնորհիվ նրա <<Հայոց պատմության>>։ Այդ տեղեկություններից էլ իմանում ենք, որ Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու։ Ալեքսանդրիայում ապագա Պատմահայրը սովոևում է մի շարք գիտություններ։ Փայլուն կրթությունը հնարավորություն է տալիս նրան դառնալու իր ժամանակի կրթված և բազմակողմանի զարգացած գործիչներից մեկը։

Հայրենասեր պատմիչը հասկանում էր, որ հայ ազգի գոյատևման համար անհրաժեշտ են միաբանություն, համերաշխություն, ազգասեր թագավորնեև, աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդ։

… Թեպետ մենք փոքր ածու* ենք և թվով շատ սահմանափակ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրումն էլ քաջության շատ գործեր կան գործված՝ գրելու և հիշատակելու արժանի … 

4. Ո՞րն է Խորենացու երազանքը, ինչպիսին էր նա ցանկանում տեսնել մեր ազգին։

Մովսես Խորենացին մեծ հայրենասեր էր։ Նրա համար ամենամեծ երջանկությունը փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր։ Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է։ Նա իր մատյանով հենց սա էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին։

5. Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։

Ես Հայաստանը ուզում եմ տեսնել խաղաղ, առանց պատերազմի ։ Եվ ես հույս ունեմ, որ հենց տասը տարի հետո ես արդեն կապրեմ իմ երազած Հայաստանում

Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում Մատյան ողբերգության չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում[4]։

Կենսագրություն

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով։ Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի՝ շրջակա հայ բնակչության համար։

Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։

Posted in Հայրենագիտություն

Սայաթ-Նովա

1. Ի՞նչ է Սայաթ-Նովայի իսկական անուն-ազգանունը, ի՞նչ է նշանակում նրա աշուղական կեղծանունը։

Սայաթ-Նովայի իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ:

2. Ի՞նչ գիտեիք Սայաթ-Նովայի մասին մինչև նյութը կարդալը և ի՞նչ նոր բան իմացաք։

Մինչև տեքստը կարդալը ես գիտեի, որ Սայաթ-Նովան եղել է հայ կոմպոզիտոր։ Ապրել է Թիֆլիսում, ծնվել է հունիսի 14, 1722թ և մահացել նոյեմբերի 22, 1795 թվականին։

Նյութը կարդալուց հետո

Սայաթ-Նովան [իսկական անունը՝ Արութին (Հարություն)] գրաճանաչ է դարձել հոր՝ մահտեսի Կարապետի օգնությամբ, այնուհետև ուսանել է Թիֆլիսի հայոց դպրատներից մեկում, հետագայում գիտելիքները խորացրել է ինքնակրթությամբ: 12 տարեկանից սովորել է ջուլհակություն, միաժամանակ տարվել է երգ-երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, թամբուր, հատկապես՝ քամանչա, որը դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը: Տիրապետել է առնվազն 4 լեզվի՝ հայերենին, վրացերենին, թուրքերենին և պարսկերենին:Ենթադրվում է, որ 15 տարեկանում նրան գերեվարել են. շուրջ 4 տարի դեգերել է Արևելքի երկրներում, որպես երգիչ-նվագածու մասնակցել է Նադիր շահի Հնդկական արշավանքին (1738–39 թթ.), ապա նրան փրկագնել է վրաց արքայազն Հերակլը և դարձրել պալատական աշուղ: Այստեղ էլ նա սկսել է ստեղծագործել Սայաթ-Նովա (երգի որսորդ)  աշուղական անունով: 30 տարեկանում, որպես վարպետ-աշուղ, մտել է մրցասպարեզ:

3. Սայաթ-Նովայի անունը կրող ի՞նչ մշակութային կառույցներ կան Երևանում։

Երևանում կա Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։

Posted in Հայրենագիտություն

Արշիլ Գորկի-10 փաստ

1․ Արշիլ Գորկի – հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան։

2․ Ծնվել է ապրիլի 15, 1904թ․, Խորգոմ գյուղում, Հայոց ձոր գավառ, Վանի վիլայեթ։

3․ 1915թ․ թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ 

4․ 1925 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 

5․ Վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը:

6․ Ա․ Գորկին ամուսնացել է երկու անգամ 1935 և 1941թթ․։

7․ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում երկու նկար է նվիրում կարմիր բանակին օգնելու գործին։ 

8․ 1946թ․-ին այրվել է նրա արվեստանոցը։

9․  1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։

10․ 1948թ․ ինքնասպան է եղել։