Posted in Ուսումնական Ագարակ

Ագարակում

Այսօր գնացել էինք Ագարակ: Այնտեղ շատ հետաքրքիր էր ինձ համար: Կային շատ գեղեցիկ ձիեր՝ սև, շագանակագույն: Ինձ շատ դուր եկավ Գեներալը, շատ գեղեցիկ ձի էր: Ինձ հետ տարել էի խնձորներ, որ ձիերին կերակրեի: Սիրեցի նաև ձիերի ձագերին, տեսանք նաև էշին, շնիկներին, հավերին, հնդկահավերին, աղավնիներին, բադերին, սիրամարգին: Ամեն անգամ գնալիս ես ավելի եմ ուրախանում տեսնելով կենդանիներին, նրանք հրաշք են: