Posted in Անհատական պլան, Բնագիտություն

Կենգուրու Բույսեր Ավստրալիա Ջայլամ

Ուղղակիորեն կենգուրու անունը նշանակում է ամենամեծ չորս տեսակներից մեկը. Կարմրահեր, հսկա, մոխրագույն և այծքաղ։ Այսպիսով գոյություն ունի մակրոպոդիդե ընտանիքների 63 ամենամեծ տեսակները։ Սրանց կարելի է ավելացնել նաև վալռուներին, վալաբիներին, փայտագույն կենգուրուներին, պադեմելոններին, կոկկաներին։ Նրանց բացառապես կարելի է հանդիպել Ավստրալիա մայրցամաքում և Տասմանիայում, ինչպես նաև փայտագուններին՝ Նոր Գվինեայում։ Ավստրալիայում կենգուրուների թիվը հասնում է քառասուն միլիոնի։ Կենգուրուները համարվում են գիշերային կենդանիներ։ Կենգուրույի պոչը հանգստի ժամանակ նրան ծառայում է որպես երրորդ ոտք, իսկ ցատկելու ժամանակ ապահովում է հավասարակշռությունը, որն անգլերենով կոչվում է «crawl-walking» /սողացող քայլ/։

Բույսեր

Ծաղկավոր բույսեր (ծածկասերմերլատ.՝ Magnoliophyta կամ Angiospermae), բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։

Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։

Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումըտրիպլոիդ էնդոսպերմը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։

Ավստրալիա

Ավստրալիա (անգլ.՝ Australia, պաշտոնապես Ավստրալական Միություն (անգլ.՝ Commonwealth of Australia)), երկիր, որ ներառում է Ավստրալիա մայրցամաքըԹասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսում՝ ԻնդոնեզիանԱրևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքում՝ Սողոմոնյան կղզիներըՎանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքում՝ Նոր Զելանդիան:

18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40 000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թվականին հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թվականի հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս: Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։

1901 թվականի հունվարի 1-ին այդ վեց գաղութները միավորվելով ձևավորեցին Ավստրալական Միությունը։ Այդ ժամանակից ի վեր Ավստրալիան պահպանում է իր կայուն ազատ ժողովրդավարական քաղաքական համակարգը, որը գործում է որպես պառլամենտական ժողովրդավարության միություն, և սահմանադրական միապետությունը: Միությունը ներառում է վեց նահանգներ և մի քանի տարածքներ։ 22.7 միլիոն բնակչությունը մեծապես կենտրոնացած է Արևելյան նահանգներում և քաղաքներում։ Ավստրալիան իր տնտեսության ծավալով աշխարհում 12-րդն է, իսկ մեկ շնչին ընկնող եկամտի ծավալով՝ հինգերորդը։ Ավստրալիան իր ռազմական ծախսերով աշխարհում 13-րդն է։

Ավստրալիան Մեծ20Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունԱռևտրի Համաշխարհային ԿազմակերպությունՄիավորված Ազգերի ԿազմակերպությունԲրիտանական ազգերի միությունԱսիա-Խաղաղ օվկիանոս տնտեսական համագործակցությունԽաղաղ օվկիանոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ

Ջայլամի մասին

Ջայլամ (լատիներեն՝ Struthio camelus), թռչունների ընտանիքին պատկանող ամենախոշոր ներկայացուցիչն է։ Ապրում է անապատներում և տափաստաններում։ Պինգվինի նման նույնպես համարվում է թռչուն, սակայն չի թռչում, որովհետև թևերը թերզարգացած են, թռիչքի համար ոչ պիտանի։ Դրա փոխարեն ջայլամն ունի ամուր, երկու մատով ավարտվող երկար ոտքեր։ Մարմնի բարձրությունը մինչև 270 սանտիմետր է, քաշը՝ 136 կիլոգրամ։ Ապրում են խմբերով։ Ինչպես բոլոր կենդանիների, այնպես էլ ջայլամների արուները էգերից գեղեցիկ են։ Իր գեղեցկությամբ հայտնի է աֆրիկյան ջայլամը։ Արուների մարմնի փետուրները սև են, պոչի և թևերի փետուրները՝ ձյունասպիտակ։ Վազում են մեծ արագությամբ՝ ժամում մինչև 70 կիլոմետր։

Ջայլամի մարմինը գիրուկ է, վիզը՝ զուրկ փետուրներից, գլուխը՝ փոքր, կտուցը՝ եռանկյունաձև։ Նա սնվում է տերևներովցողուններովսերմերովպտուղներով, մանր թռչուններով, միջատներով։ Բացի դրանցից՝ ջայլամը կարող է կուլ տալ ամեն պատահական բան։ Ականատեսները պատմում են, որ մի ջայլամի ստամոքսից հանել են բավականին ավազ, շորի կտորտանք, երկաթի կտորներ, պղնձե դրամներ, երկաթյա երկու բանալի, 17 պղնձե և 20 երկաթե մեխ, կոճակներ, գնդակ և քարեր։

Գարնանը սկսվում է ցեղի շարունակության հոքսը։ Գետնի վրա լայն փոս են փորում և ձու դնում։ Քանի որ էգերը երկու օրը մեկ են ձու ածում, անհրաժեշտություն է առաջանում դրանք հավաքելու։ Երբ դրանց թիվը հասնում է 10-15 հատի, զույգերը հերթով թուխս են նստում. էգը՝ ցերեկը, արուն՝ գիշերը։ Պատահում է, որ միայն արուն է նստում։ Էգերի մայրական բնազդը թույլ է զարգացած։ Ջայլամի ձվերը հավի ձվից մեծ են 24-25 անգամ, կշռում են մինչև 2,5 կիլոգրամ։Ջայլամի ձուն համեմատած հավի և լորի ձվերի հետՋայլամաբուծարան Հայաստանում

Ցերեկը, երբ արուն էլ է ուզում գնալ արածելու, ձվերը ավազով թեթևակի ծածկում է, որ պահպանի սողուններից, այլ գիշատիչներից և արևի կիզիչ ճառագայթներից, քանի որ արևի տաքությունից ձվերը կարող են եփվել։ Իսկ գիշերը մինչև առավոտ ձվերի վրա նստելը պարտադիր է, քանի որ արևը մայր մտնելուն պես անապատում շատ ցուրտ է լինում, և ձվերը կարող են վնասվել։ Ճուտիկները ձվի մեջ ձևավորվում են հիսուն օրվա ընթացքում։ Ծնողներն օգնում են, որ փոքրիկ ջայլամիկը հեշտ կոտրի ձվի հաստ կեղևը։ Ձվից դուրս գալուն պես ջայլամիկներն իրենց փետուրները թափ են տալիս և կտցահարում ինչ աչքերին ընկնի։ Հետո վազվզում են դեսուդեն, իսկ ծնողները քայլառքայլ հետևում են նրանց, քանի որ ամեն րոպե վտանգն անխուսափելի է։

Կար ժամանակ, որ ջայլամի ամենադաժան թշնամին մարդն էր։ Վերջինիս համար նշանակություն չունեին ջայլամի ո՛չ միսը, ո՛չ ձուն։ Նրանց հետաքրքրողը շքեղ փետուրներն էին, որոնցով զարդարում էին կանացի գլխարկները, պատրաստում գեղեցիկ հովհարներ։

Հետաքրքիր փաստեր

Կարծիք կա այն մասին, որ ջայլամները գլուխները մցնում են ավազի մեջ, որպեսզի պաշպանվեն գիշատիչներից, աշխատանքների ծագումով Հռոմի գիտնական Պլինիա ավագի, որի գրությունների մեջ կարդում ենք «ջայլամները ենթադրում են, որ երբ իրենք գլուխը մցնում են ավազի մեջ, իրենց ամբողջ մարմինը ծածկվում է»:

Իրականում, երբեմն կարելի է հետևել ջայլամներին կախել գլուխը հողի վրա և ավազահատիկների։ Ջայլամները հավքում են հողից ամուր գույնզգույն քարերը, որոնք լավացնում են իրենց մարսողության գործընթացը։

Նաև ջայլամները պարզապես գլուխները մցնում են ավազի մեջ, երբ իրենց երկար հետապնդում են և, երբ նրանք էլ ուժ չեն ունենում վազել և պահել գլուխը վերևում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s