1. Ի՞նչ է գետը:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը, աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն: Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:
Գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: