Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Անհատական պլան

Ընտանեկան նախագիծ Հայրենագիտություն

  • ազգանվան պատմությունը(ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)

Ազգանվան ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են արտադրական հարաբերությունների զարգացման հետ։ Հին և միջին դարերում ազգանուն կրում էին ազնվական ընտանիքևերը՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ, Մեդիչիներ, Ռյուրիկովիչներ և այլն։

Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։

Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում (Մովսես ԽորենացիԳրիգոր Նարեկացիերսես Լամբրոնացի)։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, աշխուժանում է առևտուրը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, ազգանունը լայն տարածում և ճանաչում է գտնում։ Թուրքիայում մինչև 1930-ական թվականների կեսերը ազգանուն գոյություն չուներ և պաշտոնապես մտցվեց Քեմալ Աթաթյուրքի նախաձեռևությամբ։Ազգանունը հիմնականում առաջացել է նախնու անունից, որին ավելացվել է պատկանելաթյուն կամ ազգակցական կապ (որդի, դուստր) արտահայտող նախածանց կամ վերջածանց։ Օրինակ, սլավոնների մոտ՝ «իչ», «ով», «սկի», հույների՝ «իդես», պարսիկևերի՝ «գադե», վրացիևերի՝ «ձե», «շվիլի» ևն։

Հայերն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտական վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» և «անց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»–ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից և լայնորեն տարածվել է 19-րդ դարից։ Ազգանունն առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած ազգանուններ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական ազգանունները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։

Գրաբարում հայերեն ազգանունների կազմության մեջ օգտագործվող վերջածանցներն անվանվում են ազգական կամ տոհմական ածանցակերտ մասնիկներ։ Դրանք են՝ ացիերիեանեանց:

  • նախնիները որտեղից են, ինչով են զբաղվել
  • Հայրիկիս կողմը Մուշից է ,իսկ մայրիկինս՝ Գյումրիից:
  • արխիվային լուսանկարների  փնտրտում, բացահայտում
  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում
  • Մեր տան ամենահին իրերից է տատիկիս հաշվիչը,որը փոխանցվել է տատիկիցս հայրիկիս,իսկ հայրիկիցս էլ ինձ:
  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ
  • Սիրում ենք ամեն տոն,առիթ նշել միասին, խաղեր խաղալ և հետքրքիր ժամակ անցկացնել մեկս մյուսի հետ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s